Ահա, Նիկոլ Փաշինյանը, հասարակության ուշադրությունը երկրի օրախնդիր գործերց շեղելու համար դարձյալ մի նոր հարված է պատրաստվում հասցնել։
Թվում էր, թե մարտի 1-ի գործն արդեն արխիվում է։ Սակայն, ո՛չ Նիկոլի համար։ Փորփրել է, գտել ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ կարծիքներ և, նորից գործ է բացում Ռոբերտ Քոչարյանի վրա։
Բան չունեմ ասելու․ մարտի 1-ի պատասխանատուները, այդ թվում նաև՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է պատժվեն։ Սակայն այսօր հենց դրա ժամանա՞կն է, երկրի առջև ծառացած ուրիշ օրախնդիր հարցեր չկա՞ն․․․
Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում․ նա, իր համար, փորձում է իր ռազմավարական ծրագրի կարևոր մարտավարական քայլն անել․ ասպարեզից, ինչ գնով էլ լինի, հեռացնել երկրի երկրորդ նախագահին։ Քանի որ Քաչարյանի վարկանիշը հասարակության մեջ բավականին բարձր է և կարող է խանգարել իրեն։
Առաջին քայլը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին արատավորելն էր։ Այդ խնդիրը նա ամեն օր փորձում է լուծել։ Դրան զուգահեռ՝ պետք է վերացնել նաև Քոչարյանի արգելքը։ Դա էլ ավարտելուց հետո՝ անցնելու է մյուս, առավել կայուն ընդդիմադիր կառույցները արմատապես վարկաբեկելուն և 2026 թ․ ընտրություններում նրանց մասնակցությունը բացառելուն։
Գաղտնիք չէ, որ այդ քայլի Փաշինյանի հերթական թիրախը ՀՅԴ-ն է։ Այդ կուսակցության դեմ պայքարի հիմքերը դրվել են այս էլ՝ 7 տարի։ Ամեն օր մի վարկաբեկող կռվան է ասպարեզ նետվում՝ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու։ Երբ, Նիկոլի կարծիքով, կգա ժամանակը՝ նա հարվածը հասցնելու է։
Հնթացս՝ փորձվում է ամեն կերպ ասպարեզից դուրս մղել «Մեր ձևով» շարժումը, ինչքան հնարավոր է՝ վարկաբեկել ՏԻՄ ընդդիմադիր ղեկավարներին։
Ընդդիմադիր մամուլը ևս հայտնվել է հարվածի տակ։
Եվ նպատակին հասնելու միջոցների ու մեթոդների մեջ խտրականություն չի դրվում․ սուտը, կեղծիքը, վարկաբեկումը դարձել են Նիկոլի և նիկոլականների ամենօրյա քարոզչության անքակտելի բաղադրիչները։
Այս պայմաններում մեզ այլ եք չի մնում, քան բոլոր տեսակի անձնական հավակնություններից, ծրագրերից, կարծիքներից, ենթադրություններից հրաժարումը և մի ընդհանուր նապտակի շուրջ միավորումը․ Իսկ նպատակը պետք է լինի թույլ չտալ Նիկոլի վերարտադրությունը։
Հենց անջատ-անջատ գործելակերպն էլ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում բերեց ընդդիմության պարտությանը։
Ահա սա դաս պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար։ Հակառակ դեպքում՝ հետագա պարտություններն անխուսափելի են։ Իսկ դա հասցնելու է երկրի կործանման։
Մտածեք և գործեք այսօրվանց։
Վաղը ուշ է լինելու:․
․․
Պավել ՆԱԶԱՐՅԱՆ